Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Շրջապատի խրախուսանքը հակառակ ազդեցություն է թողնում

Շրջապատի խրախուսանքը հակառակ ազդեցություն է թողնում

Պատահում է, երբ մարդը վատ է կատարում ինչ-որ աշխատանք, բայց նրան, այնուամենայնիվ, գովեստի խոսքեր են շռայլում: Նման գովաբանությունը կարող է միայն բարդացնել իրավիճակը, հատկապես, եթե մարդ զգում է, որ այդ գովեստին արժանի չէ: Հոգեբանները բացահայտել են, որ նման իրավիճակ կարող է լինել այն դեպքում, երբ մարդն ինքն իրեն համարժեքորեն չի գնահատում: Այս մասին գրում է Discovery News-ը:

Գիտնականները բացահայտել են, որ խրախուսական խոսքերը բացասաբար են անդրադառնում մարդու հուզական վիճակի վրա: Ընդ որում` նույնիսկ շրջապատի դրական արձագանքները մարդու ինքնագնահատականի վրա կարող են վատ ազդեցություն թողնել:

Սակայն, մասնագետներին ավելի շատ հետաքրքրել է, թե կոկրետ երբ է մարդ զգում, որ գովեստի է արժանի: Այս հարցին պատասխանելու համար 4 փորձ է իրականացվել: Դրանց մասնակցել է 4000 ուսանող և աշակերտ ԱՄՆ-ից և Հոնգ Կոնգից: Կամավորներին հանձնարարվել է թեստ լրացնել, հետո համեմատել իրենց աշխատանքը ընկերների աշխատանքների հետ: Թեստի գնահատականների հրապարակումից հետո կամավորները ևս մեկ թեստ են լրացրել, որը պետք է գնահատեր նրանց բնավորության դեպրեսիվ գծերը:

Ավելի ուշ փորձը կրկնել են, բայց հայտարարված գնահատականները տարբերվել են իրականից: Այսինքն` լավ հանձնած մասնակիցներին հայտնել են, որ նրանք ամենավատն են հանձնել թեստը: Նույնը կատարվել է նաև նրանց պարագայում, ովքեր իրականում վատ էին հանձնել:

Արդյունքում ավելի շատ են դեպրեսիայի ախտանշաններ նկատվել է այն կամավորների մոտ, որոնց արժանիքները նվազեցվել են կամ ավելացվել:

Այսպիսով, հոգեբանները խորհուրդ են տալիս՝ ինքներդ ձեր հանդեպ իրատես եղեք:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ